«Ալ-Ահլի» տարբերանշանը ճանաչվել է լավագույնը աշխարհում

«Ալ-Ահլի» տարբերանշանը ճանաչվել է լավագույնը աշխարհում

Իսպանական ամենահայտնի մարզական պարբերականներից մեկը՝ Marca-ն, օրերս ֆուտբոլային ակումբների տարբերանշանների մրցույթ էր կազմակերպել։ 
Մրցույթին քվեարկության էին դրվել այնպիսի ֆուտբոլային ակումբների տարբերանշաններ, ինչպիսիք են  «Ռեալի», «Բարսելոնայի», «Այաքսի», «Լիվերպուլի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Բավարիայի», «Դորտմունդ Բորուսիայի», իտալական «Ռոմայի» և «Միլանի» տարբերանշանները: Սակայն, 14 միլիոն օգտատերի քվեարկության արդյուքնում  առաջին հորիզոնականը զբաղեցրել է  Եգիպտոսի «Ալ-Ահլի» թիմի տարբերանշանը, այն հավաքել 3,1 միլիոն ձայն: Երկրորդ տեղում «Ռաջա Կասաբլանկայի» տարբերանշանն է՝ 3 միլիոն ձայն արդյունքով: