Անընդունելի է, որ Ղարաբաղն ու հարակից շրջանները դեռեւս օկուպացված են․ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Անընդունելի է, որ Ղարաբաղն ու հարակից շրջանները դեռեւս օկուպացված են․ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի ժամանակ, որն ընթանում է Նյու-Յորքում։ Այս մասին հայտնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, իր ելույթում Թուրքիայի նախագահը անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ ասելով․ «Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղը եւ հարակից շրջանները դեռեւս օկուպացված են»։ Նա նաեւ հայտարարել է, որ անընդունելի է Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը եւ հավելել, որ պետք է այնպես անել, որ Հարավային Կովկասը հանվի աշխարհի պրոբլեմատիկ ռեգիոնների ցանկից։