Գիտեմ, որ բեմական հագուստներս քննարկում են շատերը. Սոֆի Մխեյան

Գիտեմ, որ բեմական հագուստներս քննարկում են շատերը. Սոֆի Մխեյան

Երգչուհի Սոֆի Մխեյանն անդրադարձել է սոցցանցերում իր հագուստ վերաբերյալ քննարկումներին, նա գրել է.

«Գիտեմ։ 
Վերջին ամիսներին բեմական հագուստներս քննարկում են շատերը: 
Հեղինակավոր Դոլբի թատրոնում, amva2024-ի շրջանակներում ներկայացա 2 լուքով, որոնք ևս անտարբեր չթողեցին շատերին....

Շնորհակալ եմ Մերի Գրիգորյանին և Վան Վեմիան-ին - տարբերվող ու ինքնատիպ հագուստներիս համար: 
Ինձ համար միշտ կարևոր է չհոգնեցնել հանդիսատեսին նույնությամբ, այլ ամեն անգամ համարձակություն ունենալ ներկայանալ նորովի, նոր կերպարներով և ոճային նոր լուծումներով: Ես, ինչ խոսք, նույնության կողմնակից չեմ։
2024-ին դեռ զարմացնելու 20 օր կա, այնպես որ, սպասեք նորությունների։

Հ.Գ.Շնորհակալ եմ ... Սերժ Հարությունյանին՝ սանրվածքիս ,
Անահիտին ՝ դիմահարդարման և Լևոնին՝ գեղեցիկ լուսանկարների համար»։