Երկու նկար` աֆրիկյան սաֆարիից, երկու տարբեր իրականություն
Այս երկու նկարներն արվել են նույն երկրում` աֆրիկյան սաֆարիներում: Սակայն առաջին նկարը փոթորիկ առաջացրեց ժամանակին ամբողջ երկրում, երկրորդը` ոչ այդքան: Չնայած առաջինում արդեն պաշտոնաթող նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը` ազատ մարդ, կարող էր և որսի գնալ, և անգամ լուսին թռչել ու մեր երկիրն էլ այսքան ծանր վիճակում չէր` ոչ այդքան զոհ էինք տվել, ոչ Արցախն էինք կորցրել, որ բարոյական հարցադրումներ անեինք, թե ինչ սրտով ես հաճույքներին տրվել:Իսկ ինքն էլ խաղաղ 10 տարի ապահոված ու տնտեսական աճ բերած նախագահ էր եղել:
Երկրորդում երկիրն աղետի հասցրած վարչապետի կինն է, որ ավագ դստեր հետ աֆրիկյան սավաննաներում վայելքների մեջ է ու այնքան տակտ ու ապրումակցում չունի իր ազգի հետ, որ այս լուսանկարները գոնե նոյեմբերի 9-ին չհրապարակի: Բայց օրեր առաջ կեղծ ժպիտը դեմքին խոսում էր սոցիալական արդարության, կարեկցանքի ու այլ արժեքների մասին: Ամուսինը հարկեր, տուրքեր, գներն է բարձրացնում, որ ժողովուրդը վճարի իրենց հաճույքների համար և իշխանական վայելքները չպակասեն, կինը ստիպում է, որ գործարարներն իր հիմնադրամին մուծվեն, որ իր անձնական վայելքները չնվազեն: Ասում են, որ Փաշինյանների ավագ դուստրն ու մայրիկը շատ են սիրել աֆրիկյան Տանզանիան, որտեղ, հավանաբար, արվել են այս լուսանկարները, նրանք տարին մի քանի անգամ մեկնում են այդ երկիր` էկզոտիկ հաճույքներ վայելելու:
Կարծիքներ