Նիդերլանդները գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում համագործակցության հնարավորություններն է հաշվարկում

Նիդերլանդները գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում համագործակցության հնարավորություններն է հաշվարկում

Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկո Սխերմերսի խոսքերով՝ Հայաստանը գյուղատնեսական մեծ ներուժի ունի և հետաքրքիր ծրագրեր ու նախագծեր է իրականացնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

«Դեսպանությունը մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության ոլորտին։ Ասեմ, որ աշխարհում Նիդերլանդները երկրորդ տեղն է զբաղեցնում Միացյալ Նահանգներից հետո գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալներով։ Ուստի գյուղատնտեսությունը միշտ մեր հետաքրքրության մեջ է։ Մենք նկատել ենք, որ Հայաստանում կան մեծ թվով հետաքրքիր ասպեկտներ։ Նախևառաջ ասեմ, որ դուք ուրույն գյուղատնտեսական միջավայր ունեք, որը տարբերվում է հոլոնդական միջավայրից», - այսօր «Մեդիա Կենտրոն» կազմակերպությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) համատեքստում անդրադառնալով Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերություններին։ 

Նա նշեց, որ Նիդերլանդները փորձելու է ուշադրություն դարձնել համագործակցության բոլոր հնարավոր ուղղություններին։

«Հայաստանում ձեր ամենցածր կետն ավելի բարձր է, քան մեր ամենաբարձր կետը Նիդերլանդներում։ Դա ստեղծում ամբողջովին տարբերվող պայմաններ։ Բայց մենք հատկապես կփորձենք ուշադրություն դարձնել գյուղատնտեսական գործունեությունների բոլոր շրջանակներին։ Եվ հենց այդ պատճառով, է որ փորձում ենք գտնել որոշ հետագա համագործակցության հնարավորությունները», - ընդգծեց եվրոպացի դիվանագետը։

Դեսպանն ասաց, որ Հայաստանի գյուղատնտեսական առավելություններից մեկն այն է, որ Հայաստանն արդեն իրականացնում է ՀԸԳՀ բոլոր դրույթները։ «Բայց Հայաստանը նաև անդամ է Եվրասիական տնեսական միության, որը նույնպես մեծ հետաքրքություններ է առաջարկում այլ երկրների ներդրողների համար։ Կարծում եմ՝ սա իրոք լուրջ առավելություն է»։

Նիկոլաս Սխերմերսը շեշտեց, որ եվրոպական ներդրողները հատկապես միշտ փնտրում են թափանցիկություն, անվտանգություն, ապահովություն։ «Ընդհանրապես բիզնես գործունեությւոն ծավալելու համար շատ կարևոր է ապահովությունը, հստակությունը», - հավելեց նա։  

Նիդերլանդցի գործչի խոսքերով՝ համագործակցություն կա նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և որ այդ առումով Հայաստանը ևս բավականին հետաքրքիր ծրագրեր ու նախագծեր է իրականացնում․ «Երեկ ես այցելեցի «Թումո» կենտրոն։ Ես բավականին էի տպավորված, թե ինչ էր տեղի ունենում այնտեղ»։

Նա ասաց, որ փորձում  են հաշվարկել հայկական և հոլանդական ՏՏ կազմակերպությոնների միջև համագործակցությունը։