Պայթյուն՝ Մարտունու եկեղեցու հովվատանը․ քահանան տեղափոխվել է հիվանդանոց

Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հակոբ քահանա Բարսեղյանը պայթյունի հետեւանքով հոսպիտալացվել է։ ՆԳՆ-ից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ պայթյունը տեղի է ունեցել եկեղեցու հարակից շինությունում։
Դեպքի վայր են մեկնել նաեւ փրկարարներ։ Պայթյունի հետեւանքով վնասվել է հովվատան դուռն ու պատուհանները։ Թե ի՞նչն է եղել պայթյունի պատճառը, դեռ պարզ չէ։
Կարծիքներ