Մանվել Գրիգորյանի առողջությունը թեորապես էլ չի կարող լավ լինել․պաշտպան

Մանվել Գրիգորյանի առողջությունը թեորապես էլ չի կարող լավ լինել․պաշտպան

Հունվարի 15-ին Դատախազության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ դատական նիստում շատ արագ փոխվեց Ազգային ժողովի նախկին պատգամավորի կալանքը փոխվեց՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։ Այն ժամանակ մեկնաբանվում էր, որ այս շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ  Մանվել Գրիգորյանը մահամերձ է։ Ի՞նչ վիճակում է Մանվել Գրիգորյանը։ Ի դեպ, տեղեկացել էինք, որ նա մի քանի օրով հիվանդանոցից տուն է գնացել։ Նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ ասելով․«Ուրբաթ օրը տուն ա գնացել իր պատասխանատվությամբ, քանի որ որ բուժումն արդյունք չի տալիս, կիրակի օրը վատացել, հետ է եկել»։

Արսեն Մկրտչյանը հավելում է․ «Առհասարակ, Մանվել Գրիգորյանի առողջությունը, էդ հիվանդություններով չի կարող լավ լինել։ Մենք արդեն երկու տարի է՝ իրար հետ աշխատում ենք, Մանվել Գրիգորյանի առողջությունը թեորապես էլ չի կարող լավ լինել․ էդ հիվանդությունները մարդուն մահ պատճառող հիվանդություններ են և երբ խոսում ենք, որ իր վիճակը վատ է, դա նշանակում է, որ շատ վատ է։ Էն աստիճան, որ մահվան վտանգ կա և ուրիշ բան չի կարա լինի։ Իսկ երբ ասում ենք, որ նորմալ է, դա նշանակում է՝ սրացում չկա։ Եվ մենք չենք կարող ասել, որ երբևիցե իր առողջական վիճակը կարող է լավ լինել» ։

Պաշտպանն ասում է, որ հիմա Մանվել ԳրիգորյանիՆ Ֆրանսիայում բուժող բժիշկները ասել են, որ Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ է արտասահման՝ Ֆրանսիա բուժման մեկնել՝ այնտեղ հետվիրահատական բուժում ստանալու համար։