Թուրքական ֆուտբոլային ակումբները երբվանից են սկսել զբաղվել Ղարաբաղյան հակամարտությամբ

Թուրքական ֆուտբոլային ակումբները երբվանից են սկսել զբաղվել Ղարաբաղյան հակամարտությամբ

Թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը իր սոցկայքային էջերում աջակցություն է հայտնել ադրբեջանական բանակին՝ երեկվանից Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում սկսված սրացման ֆոնին։ Հրապարակված գրառման մեջ ասվում է․ «Մեկ ազգ երկու պետություն։ Մենք մեր եղբայրների կողքին ենք»։

Հիշեցնենք, որ թուրքական եւս մեկ ակումբ՝ «Ֆեներբախչեն» թուրքական սուպերլիգայի երրորդ տուրի շրջանակներում՝ «Գալաթասարայի» մարզադաշտում եւս Ադրբեջանին աջակցություն հայտնող պաստառներ էր տեղադրել։ Հարց է, թե երբվանից են ֆուտբոլային ակումբները սկսել խառնվել քաղաքականության մեջ եւ զբաղվել Ղարաբաղյան հակամարտությամբ եւ արդյոք սա միջազգային սպորտային (ֆուտբոլային) օրենքներին չի հակասում։