Մեծ Բրիտանիան ճանաչու՞մ է Արցախի անկախությունը

Մեծ Բրիտանիան ճանաչու՞մ է Արցախի անկախությունը

Ինչ ասես, որ չեն երեւակայում ադրբեջանցի լրագրողները: Նրանցից մեկն, օրինակ, անդրադարձել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի վարչապետների նախապատրաստվող հանդիպմանը եւ այն միտքն արտահայտել, որ կողմերի միջեւ լարվածությունը հիշեցնում է ոչ հեռավոր անցյալում Ադր. ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հարաբերությունները։ 

Լրագրողի ձեւակերպմամբ, այն ժամանակ եւ այսօր էլ բրիտանացի դիվանագետները տարակուսում են, թե ինչու՞ է Ադրբեջանը խոչընդոտում ԼՂ կողմից իր սահմանադրական իրավունքի իրացմանը: ,,Ներկայումս այդ հարցը կարող են իռլանդացիներն ուղղել Մեծ Բրիտանիայի վարչապետին,,- եզրահանգում է հեղինակը:

Ստացվում է, որ բրիտանական դիվանագիտությունը պաշտպանու՞մ է Ադրբեջանից սահմանադրական ճանապարհով անկախանալու՝ Լեռնային Ղարաբաղի իրավունքը: Ադրբեջանցի լրագրողի դիտարկումից միայն այդ եզրակացության կարելի է գալ: Եւ եթե նկատի ունենանք, որ Ադրբեջանը փակ երկիր է, որտեղ տեղեկատվական ցանկացած հոսք խստորեն վերահսկվում է իշխանությունների եւ գրաքննության մարմինների կողմից, ապա ադրբեջանցի լրագրողի վերաբերյալ միտքը կստանա բոլորովին այլ իմաստ:  2016թ. ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ անց ելույթ ունենալով կառավարության նիստին, Իլհամ Ալիեւն ասել է, որ փակ բանակցություններում միջնորդները պահանջում են, որ Ադրբեջանը ճանաչի ԼՂ անկախությունը: