Քոչարյանի պաշտպանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

Քոչարյանի պաշտպանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը որոշ ժամանակ առաջ կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեց հենց Օրբելյանը՝ նշելով, որ դա եղել է այն ժամանակ, երբ մասնավոր կլինիկաներում կորոնավիրուսային թեստ անում էին։

«Կլինիկայում թեստ անցել եմ ու բացասական է եղել։ Դրանից հետո եմ իմացել, որ Ինեսսա Պետրոսյանը վարակվել է»,-նշեց նա։

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստին մասնակցում է նաեւ փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, որը վարակակիր է, դրանից հետո թեստ չե՞ն անցել, ասաց, որ ոչ․ «Բուն Ինեսսա Պետրոսյանի վարակի հետ կապված, ես թեստ չեմ անցել,  դրա հետ կապված ինձ ոչ ոք չի զանգահարել»։
Նա նշեց, որ իր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը եւս չի թեստավորվել։