Նիկոլ Փաշինյանը՝ պարետան նիստին վատ լուր ուներ հայտնելու 

Նիկոլ Փաշինյանը՝ պարետան նիստին վատ լուր ուներ հայտնելու 

Այսօր անսպասելի վերականգնվեց  պարետատան նիստից հետո ճեպազրույց անելու կորանավիրուսային Հայաստանի ավանդույթը։ Նիկոլ Փաշինյանի հետ միասին ճեպազրույցին մասնակցում էին պարետ Ավինյանն ու Արսեն Թորոսյանը։Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը բարեբախտաբար շարունակում է բարելավվել։
«Եվ հունիսի 4-ից օգոստոսի 4-ը առաջին անգամ բուժման մեջ գտնվող քաղաքացիների թիվը պակաս է 8000-ից և մենք բոլոր ցուցանիշների գծով մոտեցել ենք կամ գտնվում ենք մայիսի վերջին շաբաթվա ժամանակ արձանագրված թվերի մակարդակին, բայց խնդիրն այն է, որ այս բարենպաստ զարգացումներն իրենց հետ բերել են նաև վատ լուրեր։

Իսկ վատ լուրը այն է, որ նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ Հայաստանի մեր քաղաքացիները այս թվերը, վարակի անկումը սկսել են մեկնաբանել որպես հակահամաճարակային կանոնները չպահպանելու առիթ և նույնիսկ այնպիսի իրավիճակ է, որ շատերին թվում է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հաղթահարված է այլևս։ Դա ամենևին այդպես չէ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Միայն այն, որ նախորդ օրը ունեցել ենք 288 նոր դեպք, ինչը նշանակում է, որ համաճարակային իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ բարդ և յուրաքանչյուր պահին կարող ենք հետ գլորվել դեպի հուլիսյան պիկ։
«Եվ գտնվում ենք նույն վտանգներին հանդիման, ինչ մայիսի կեսերին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա կրկին կոչ արեց՝ կարևոր է  այլևս «անկյունաքարային նշանակություն ունեցող դիմակի կրումը» բաց և փակ տարածքներում»" Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատեց՝ ստացել ենք շանս՝ հաղթահարելու համավարակը։

Նախարար Արսեն Թորոսյանն էլ նկատեց, որ մեր 288-ով մենք շարունակում ենք ունենալ շատ բարձր թվեր աշխարհի շատ երկրների համեմատ։