Անահիտ Սիմոնյանը վաճառու՞մ է իր ռեստորանը

Անահիտ Սիմոնյանը վաճառու՞մ է իր ռեստորանը

Վերջին շրջանում համացանցում լուրեր են շրջանառվում, որ երգչուհի Անահիտ Սիմոնյանը վաճառում է իրեն պատկանող հունական Yassou ռեստորանը, որը գտնվում է Պուշկինի 38 հասցեում։ 

«Հրապարակը» կապ հաստատեց Սիմոնյանի հետ։ Երգչուհին մեզ հետ զրույցում նշեց, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում, ինքը չի վաճառում ռեստորանը։