Թուրքիայի ախորժակը բացվում է. ԱՄՆ-ին կոչ են արել դուրս բերել զորքերը Սիրիայից

Սիրիայում ամերիկյան զորքերի շարունակական ներկայությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար առաջնահերթություն չէ։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք տեսնում ենք, որ Սիրիայում ամերիկյան զորքերի շարունակական ներկայությունը ԱՄՆ նախագահի առաջնահերթություններից չէ:
Ամերիկայի հասարակությունը սկսել է կասկածի տակ դնել Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայությունը պահպանելու տրամաբանությունը:
Եթե ԱՄՆ-ն դուրս բերի իր զորքերը, ապա դա նրանց վրա էժան կնտի»,- նշել է Ֆիդանը:
Անդրադառնալով սիրիական տարածքում Իսրայելի ներկայության հարցին՝ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Իսրայելը գրեթե 50 տարի օկուպացիայի տակ է պահում հարավային Սիրիան։
Հետաքրքրական է, որ նման հայտարարություն Անկարան հնչեցնում է այն ֆոնին, որ Սիրիայի նոր իշխանությունը Ասադի տապալումից հետո իշխանություն է եկել հենց Թուրքիայի անմիջական աջակցությամբ և հովանավորչությամբ:
Ավելին, Սիրիայի ղեկավարներից շատերը սերտ առնչություն ունեն Թուրքիայի հետ, իսկ այդ երկրում ալավիների և ազգային մյուս փոքրամասնությունների, այդ թվում՝ քրիստոնյաների, հայերի նկատմամբ վերջին շրջանում իրականացված արյունալի կոտորածները հենց այդ գործակցության ուղիղ դրսևորումն է:
Կարծիքներ