Ջուրը պլաստիկե աղտոտումից մաքրող նոր մեթոդ են ստեղծել 

Ջուրը պլաստիկե աղտոտումից մաքրող նոր մեթոդ են ստեղծել 

Գիտնականները ստեղծել են նոր ու ոչ թանկարժեք մեթոդ՝ ջուրը պլաստիկե աղտոտումից մաքրելու համար։ Այս մասին հայտնում է Micron պարբերականը։ Ըստ հրապարակման, պլաստիկի փոքրագույն մասնիկները ներկայումս աշխարհում տարածված են ամենուր եւ հնարավոր է, որ ժամանակակից աշխարհի էկոլոգիայի լրջագույն խնդիրներից են հանդիսանում։

Միկրոպլաստիկը հնարավոր չէ ֆիլտրացնել հոսքային ջրերից եւ վերջնական արդյունքում դրանք հայտնվում են հողի, գրունտային ջրերի, գետերի, օվկիանոսների մեջ եւ մթնոլորտում։ Օգտագործելով մագնիսական նանոմասնիկները, գիտնականները կարողացել են մաքրել հոսքաջրերը պլաստիկե մասնիկներից։ Մեթոդն արդյունավետ է հատկապես միկրոպլաստիկն ու նանոպլաստիկը հեռացնելու համար։