Հուլիսի 4-ից՝ «Մոլորակների շքերթ»

Հուլիսի 4-ից՝ «Մոլորակների շքերթ»

Այսօրվանից՝ հուլիսի 4-ից, մինչև օգոստոսի կեսերը «Երկիր» մոլորակից տեսանելի կլինի  «Մոլորակների շքերթը»։ Արդեն շաբաթ գիշեր լույս կիրակի երկրից անզեն աչքով կարելի է տեսնել Յուպիտեր, Սատուրն, Մարս մոլորակները, իսկ Վեներան՝ առավոտյան ժամերին։ Մերկուրին, որը հիմա լուսավորում է Արևը, կարելի է տեսնել հուլիսի 22-ից հետո։ Ռուսաստանցի աստղաբան Վլադիմիր Սուրդինը պատմել է, որ սա ինչ-որ բացառիկ բան չէ՝ մոլորակների նման դասավորություն եղել է մոտավորապես 20 տարի առաջ։

Ինչպես «РИА Новости»-ին պատմել է Մոսկվայի պլանետարիայի գիտական տնօրեն Ֆաինա Ռուբլոյվան՝ թեպետ սա երկնային մարմինների հազվագյուտ դասավորություն է, այն գիտական շատ մեծ նշանակություն չունի։

«Սա մոլորակների դասավորումների կանոնավոր հերթագայություն է, որը հայտնի է, ուսումնասիրված», -նշել է Ռուբլյովան։ Նա նշել է նաև, որ  «Մոլորակների շքերթ» տերմին գոյություն չունի, այն հորինել են լրագրողները՝ ուշադրություն հրավիրելու համար։