Իրանի ԱԳ նախարարին «խոզ» է անվանել

Իրանի ԱԳ նախարարին «խոզ» է անվանել

Հնդկաստանի Ազգային պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական Գարավ Արյան հնդկական հեռուստատեսության եթերով հեռարձակվող հաղորդումներից մեկում Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիին վիրավորել է՝ անվանելով խոզ։ Այս մասին տեղեկանում ենք իրանական մամուլում տեղ գտած հրապարակումներից։ Արյան Իրանին մեղադրել է Պակիստանին աջակցելու մեջ, նշելով, որ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին մի քանի օր առաջ հանդիպել է պակիստանցի պաշտոնյաների հետ։ Նա նաեւ ասել է, որ Իրանը ահաբեկչությունը հովանավորող պետություն է՝ ընդգծելով, որ Իրանն է ֆինանսավորում ՀԱՄԱՍ-ին։