100 պատճառ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար․ մաս առաջին

100 պատճառ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար․ մաս առաջին

Երեկ Ազատության հրապարակում «Միասին» շարժման հանրահավաքի ժամանակ մանակիցներին բաժանվում էին բրոշյուրներ «100 պատճառ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար» վերտառությամբ, որոնցում թվարկված էին Փաշինյանի ներկա ու նախկին հայտարարությունները, գործողություններն ու անգործությունները, որոնք  հիմք են նրան անվստահություն հայտնելու և հրաժարականը պահանջելու համար։ Ստորև ներկայացնում ենք այդ 100 պատճառները մաս-մաս․

Այս փաստագրական նյութը հավաքագրել ենք՝ ի հաստատումն պարզ ճշմարտության. երկրի կառավարումը չի կարելի վստահել «պատահական» քաղաքական ճամփորդի, ով բոցավառ, անբովանդակ ելույթներով գրավում է ձեր վստահությունը։

Համադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կենսագրական փաստերը լրագրող աշխատած տարիներին իր արտահայտած դիրքորոշումների հետ, ստանում ես հետևյալ պատկերը։

Կարդացե՛ք և ինքներդ համոզվե՛ք, թե ինչ է սպասվում Հայաստանին, մեր ազգին Ն․Փաշինյանի և նրա վարչակազմի կառավարումը շարունակվելու դեպքում։

I. Լրագրող Նիկոլ Փաշինյանի  դիրքորոշումը  Հայաստանի, Արցախի և Ռուսաստանի վերաբերյալ: 
Այս բաժնում վերծանված է Նիկոլ Փաշինյանի ընդամենը 3 տարվա լրագրողական գործունեության բազմաթիվ նմանաբովանդակ հրապարակումներից  մի քանիսը, ինչը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը դեռ 1990-ականներից է համարել, որ Արցախը մեզ պետք չէ, արհամարհական վերաբերմունք ցուցաբերել Հայաստանի նկատմամբ: 

1. 11.02.1998 «Մոլորակ» թերթ, հոդվածի հեղինակ Ն.Փաշինյան (Ն.Փ.) «Հայերն ու ադրբեջանցիները բախտակից  ժողովուրդներ են»  Հեղինակը գրում է, որ ինքը «հոտնկայս հարգել է Բաքվում սովետական տանկերի տակ զոհված բաքվեցիների հիշատակը»:

Հայտնի է, որ 1990թ հունվարին Բաքվում տանկերի տակ զոհվել է հայերի դեմ 7 օր շարունակ ադրբեջանական իշխանությունների ղեկավարած ցեղասպանություն իրականցրած գազազած խուժանը։  

2. «Ես հասկանում եմ, որ այդ նույն ձեռքն էր, ջարդում թե Բաքվում, թե Սումգաիթում,  թե Շահումյանում, թե Ֆերգանայում, թե Ադանայում, և թե 1915թ. Արևմտյան Հայաստանում»- Ն.Փաշինյան,  11.02.1998. «Մոլորակ» թերթ: Փաշինյանը  նկատի ունի Ռուսաստանին՝ Բաքվի, Սումգաիթի, Շահումյանի և Ֆերգանայի դեպքերում՝ ի դեմս  Սովետական, Ադանայի և Արևմտյան Հայաստանի ցեղասպանության՝ ի դեմս ռուսական բանակի: Հեղինակը խեղաթյուրելով փաստերը,  պաշտպանում է հայերի  դեմ ցեղասպանություն կազմակերպած Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությանը: 1992թ. Շահումյանի հայաթափման ժամանակ Սովետմիությունը փլուզված է եղել, իսկ Արևմտյան Հայաստանում թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունը հեղինակը փորձ է անում բարդել Ռուսաստանի վրա: (Իրականությունը տես. Հայ ժողովրդի ողբերգությունը. Դեսպան Մորգենթաուի պատմությունը գրքում, էջ. 230-240)։

3.  «Հայերն ունեն մի հատ հռոմեական հավաբուն (Գառնու տաճարը), հա, մի կույտ էլ ռագատկի քարեր (Քարահունջի աստղադիտարանը)» 1999թ. Ա1+, Ն. Փաշինյան: 

4. 2001թ. « Հայկական Ժամանակ» Ն.Փ. «Մեր ինչի±ն է պետք Լեռնային Ղարաբաղը. Իբր մեր հողերին շատ ենք տիրություն անում, որ մի հատ էլ Ղարաբաղն ենք ուզում մեզանով անել»: 

5. 2001թ. »Հայկական Ժամանակ» Ն.Փաշինյան- «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն եթե կուզեք՝ գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ:… Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին»: 
Այս հրապարակման վերաբերյալ 01.05.2018թ. ԱԺ–ում հարց է տրվել Ն. Փաշինյանին, ինչին ինքը պատասխանել է, որ դա հերյուրանք է, չի համապասխանում իրականությանը: Այնինչ դա իրականություն է, թերթը կա բոլոր գրադարաններում: Փաստորեն իր վարչապետ ընտրվելու գործընթացը Ն.Փ. սկսել է ԱԺ բարձրագույն ամբիոնը պղծելով ՝ ստախոսությամբ:

 6.  Ն.Փ մեկ այլ արտահայտություն՝ «ՀԱՊԿ-ի հետ պայմանագիրը գնալու է Սևրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի»:

II. Ն.Փ. խոստումները «հեղափոխության» ընթացքում և գործունեությունը իբրև վարչապետ մինչև  2020թ. սեպտեմբեր։ 

Այս բաժնում ներկայացված են նաև Նիկոլ Փաշինյանի խոստումները իշխանություն ստանալուց հետո, 2,5 տարիների պետական քաղաքականությունը, որը բնորոշվում է բացարձակ անհետևողականությամբ, փոխբացառող արժեքներով, զուտ իրադրայնությամբ։ Ինքներդ դատեք, թե ինչպես է  նա դիտավորյալ  երկիրը  տարել պատերազմի: 

1. 2018թ. Ն.Փ. «և ինչպես 1988-ի համազգային շարժումը հանգեցրեց Արցախի դե ֆակտո ինքնորոշմանը, հայկական հեղափոխության արդյունքը լինելու է Արցախի դե-յուրե  միջազգային ճանաչումը»
2. 2. Ն. Փաշինյան 01.05.2018թ. «Ես կլինեմ Հայաստանի վարչապետ կամ այս երկիրը վարչապետ չի ունենա»: Սա հակապետական հայտարարություն է և կարող է լինել նախօրոք մշակված ծրագիր իրականացնելու պարտավորություն ստանձնած մարդու ինքնախոստովանություն:
3. 01.05.2018-ին Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում Ն.Փ. հայտարարել է, որ եթե որևէ լուծում գտնվի Արցախի հարցում, ինքը առաջինը այս հրապարակում կխորհրդակցի ժողովրդի հետ և կընդունի ժողովրդի նախընտրած որոշումը: Սակայն երկու տարի հետո ոչ միայն դրժեց իր խոստումը, այլև թուլացնելով բանակի կառավարումը, ապիկար, վախվորած քաղաքականությամբ հանձնեց Արցախը:

4. Ն.Փ վարչապետ ընտրվելուց հետո պառակտեց ազգը, հասարակությունը բաժանեց նախկինների ու ներկաների, սպիտակների ու սևերի, հասարակության մեջ լայն տարածում գտավ հայհոյանքը, լկտի ու ատելությամբ լի խոսքը, անհարգալից ու անհանդուրժողական վերաբերմունքն այլակարծության նկատմամբ, սոց.հարթակներում  ստեղծեց ֆեյքերի ֆաբրիկա:

5. Վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո Ն.Փ. պարտավոր էր առաջինը տեղեկանալ մեր երկրի անվտանգության համակարգի վիճակին  և, եթե մտածում էր, թե այն պատշաճ մակարդակի չէ, պարտավոր էր  համապատասխան զինատեսակներ ձեռք բերել, բանակը ուժեղացնել, դրան զուգահեռ՝ զինվորներին «շապիկ-վարտիք ու ելակով» ապահովել։ 

6. 2018թ. իշխանության գալով, իր առաջին գործերից մեկն է եղել՝  չեղարկել  նախորդ իշխանությունների օրոք Ռուսաստանի հետ կնքված  մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ վարկային պայմանագիրը, որով Հայաստանին պիտի մատակարարվեր ԱԹՍ-ների, ուղղաթիռների և ինքնաթիռների դեմ պայքարի ամենաարդյունավետ զինատեսակները՝ «Կռասուխա» ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և «Պանցիր» տեսակի, (որը խոցում է) զինամթերք, որը Ուկրաինայում ցույց տվեց, որ թուրքական բայրաքթարները դրանց դեմ անզոր են: 
7. Ն.Փ. իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից նպատակադրված սրել է հարաբերությունները  ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ:  2008թ. մարտի 1-ի գործով   ձերբակալված  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յու. Խաչատուրովի վերաբերյալ Ռուսաստանի ղեկավարությունը հորդորում էր  Յու. Խաչատուրովին դատել որպես ՀՀ քաղաքացի, այլ ոչ թե որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ազատելով նրան  պաշտոնից, տեղը ներկայացնելով այլ մասնագետի: Ն.Փ. արել է հակառակը: Հետագայում պարզվել է, որ Յու. Խաչատուրովի նկատմամ մեղադրանքի առաջադրումը հակասահմանադրական է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի  պաշտոնը 1.5 տարի մնացել էր թափուր և խաթարված էին ՀԱՊԿ աշխատանքները:

8. Կադրային քաղաքականությունը հակապետական ու անտրամաբանական է՝ միտված  դաշնակից երկրի և ՀԱՊԿ անդամ պետությունների դեմ. Հայաստանի անվտանգության ապահովումը  Ռուսաստանից պահանջելով,  ՀՀ առանցքային պաշտոններում նշանակվել են  մարդիկ, ովքեր Ռուսաստանի դրոշը այրել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև: 

9. 2015թ. Սահմանադրությունը ամենաշատը քննադատած, վարչապետի պաշտոնը սուպերվարչապետ անվանած Նիկոլ Փաշինյանը իշխանության գալով, ոչ միայն չձեռնարկեց սահմանադրական փոփոխություններ այդ համակարգից ազատվելու համար, այլև ամեն ինչ կենտրոնացրեց իր ձեռքերում, ոտնահարելով ժողովրդավարության սկզբունքները:

10. 2018-2020թթ. Արցախի բանակցային գործընթացը տապալեց. սկզբում հայտարարեց, որ Արցախը իրեն չի ընտրել, ինքը մանդատ ու լիազորություն  չունի արցախահայության անունից բանակցելու, ապա  հայտարարեց, որ բանակցությունները սկսում է սեփական կետից:   

11.  2018-2020թթ. ՀՀ ԱԱԾ-ի միջոցով տեղի են ունեցել փակ ծրարների փոխանակում, օպերատիվ կապ է տեղադրվել   Փաշինյան–Ալիև գաղտնի բանակցությունների համար, հայտնի վերելակային պայմանավորվածություն է տեղի ունեցել, ինչի վկան՝ Գ. Հարությունյանը կարճ ժամանակ հետո մահացել է:  

12.  Ն.Փ. 26 նոյեմբերի 2018թ. ասել է՝  «Ասում եմ պատերազմական իրավիճակում որպես զինված ուժերի գլխավոր հրամանատար. հանկարծ որևէ մեկը չկասկածի իմ հրամանատարական ունակությունների վրա, որևէ մեկդ, հասակացաք» Ն. Փ․ ՖԲ էջ: Հետագայում 44-օրյա պատերազմում պարտությունից  հետո Ն.Փ. հայտարարեց՝ «Վարչապետը գլխավոր հրամանատար է, վարչապետը մարտ վարո±ղ է»։

13. 20.05.2019թ. իրադարձությունը վկայում է, որ  Ն.Փ.  չի հասկացել իր ստանձնած պաշտոնի լրջությունը և չի լքել ընդդիմադիրի իր կեցվածքը: Նրա կոչով ու անմիջական ղեկավարությամբ այդ օրը կաթվածահար է արվում մեր երկրի իշխանական թևերից մեկի՝ դատական համակարգի աշխատանքը՝ դատարանները շրջափակելու միջոցով: Այդ օրվանից սկսած դատավորներից շատերը դարձան քաղաքական պատվեր կատարողներ։

14. 2019թ. օգոստոսի 5-ին աշխատանքային այցով Արցախ մեկնած Ն.Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել է «Արցախը Հայաստան է և վերջ…»: Չնայած սա իրավական ամուր հիմքեր ունեցող հայտարարություն էր, սակայն նախապատրաստված չէր։ Պետական օղակները պարտավոր էին  թե Ադրբեջանին, թե միջազգային հանրությանը ներկայացնել այս հայտարարության իրավական փաստարկները։ Սակայն այդ ուղղությամբ ոչինչ չարվեց, և Ադրբեջանն ընկալեց սա որպես բանավոր պայմանավորվածությունների խախտում և ռազմական ագրեսիայի հիմնավորում:

15.  2020թ. փետրվարի 15-ին Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հարցով Արևմտյան առաջատար լրատվամիջոցների հետ կազմակերպված հանդիպման հարթակում Փաշինյանը չի ներկայացրել ԼՂՀ հարցի իրավական փաթեթը, ըստ որի ԼՂՀ-ի դուրսբերումը Ադրբեջանի կազմից և նրա   կայացումը անթերի է: Այդ հարթակում նա  նման էր  դասը չսովորած աշակերտի՝ մի կերպ էր մտքերը արտահայտում, խոսում էր շատ վատ անգլերենով: 

16.  Ադրբեջանի ժողովրդի հետ խոսել երազող Ն.Փ. չի օգտագործել 15.02.2020թ. մյունխենյան հարթակի պատեհ առիթը Ալիևին ու ադրբեջանցիներին հիշեցնելու այն փաստը, որ թե Արցախը, թե Նախիջևանը 1921թ. են տրվել  սովետական Ադրբեջանին, որը Սովետմիության փլուզման ընթացքում՝ 1991թ. օգոստոսի 30-ի իր անկախության հռչակագրով չեղարկել է սովետական Ադրբեջանի գոյության պատմությունը, ընդունել է 1918-1920թ.թ․ Ադրբեջանի իրավահաջորդությունը, որի կազմում չի եղել ոչ Արցախը, ոչ Նախիջևանը, և, որը, որպես պետություն, չի ճանաչվել Ազգերի լիգայի կողմից։ 

17. 2020թ. սկզբին՝ «քովիդ19» պայմաններում,  Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար, որոնց նպատակը  այն ժամանակ գործող Սահմանադրական դատավորներին փոխելն էր,  մարտի 12-ին հրավիրված հանրահաքում Ն.Փ. հայտարարել է՝ «Եթե նախկինում մեզ Ադրբեջանն էր պատերազմով վախեցնում, հիմա Սերժ Սարգսյանն է վախեցնոմ, ասում է Նիկոլը ճիշտ քաղաքականություն չի վարում ու դա կբերի պատերազմի: Բա եթե դուք ճիշտ էիք, այնպես անեիք 2016-ի պատերազմը չլիներ, այ կոշիկ լիզողներ: Ինչքան արտասահմանցի էիք տեսնում կոշիկները լիզում էիք»։ 6 ամիս հետո   սկսվեց պատերազմը:

18. 12.03.2020թ. նույն հանրահավաքի ընթացքում Ն.Փ. հայտարարել է՝ «Հյուսիսից հարավ, արևմուտքից արևելք տեր չփնտրեք, Հայաստանի միակ տերը ՀՀ հպարտ քաղաքացին է»: Հիմա Ն.Փ. ՀՀ անվտանգության դիվերսիֆիկացման անվան տակ տերեր է փնտրում արևմուտքում, իր իսկ բնորոշմամբ «արտասահմանցիների կոշիկները լիզելով»:

19. 2020թ. հուլիսին Տավուշում ադրբեջանցիների նախկինում լքված դիրքը հայկական զինված ուժերի  կողմից՝ Գրիգորի Խաչատուրովի ղեկավարությամբ գրավելու կապակցությամբ Սարդարապատում ցուցադրական   զինվորական շքերթ կազմակերպվեց, զինվորականներ պարգևատրվեցին ու ոմանք գեներալների կոչումներ ստացան: Պարզ էր, որ Ալիևը սա անպատասխան չի թողնելու: Ադրբեջանին կարծես քարտ բլանշ տրվեց՝ ուժի միջոցով հակամարտությունը լուծելու։

20.  Ն.Փ. տիկնոջ հայտարարությունը այն մասին, թե «ղարաբաղյան պատերազմի զոհերը հանուն ոչինչի էին», նրա հրավերը Մեհրիբան Ալիևային մուղամ լսելու և թեյ խմելու Շուշիում ավարտվեց նոր զոհերով, անառիկ Շուշիի հանձնումով: