Ի՞նչ առևանգում․ Ձեր որդին ինքնուրույն է նստում մեքենան․ չե՞ք տեսել կադրերը․ լրագրողը՝ Փաշինյանին

Ի՞նչ առևանգում․ Ձեր որդին ինքնուրույն է նստում մեքենան․ չե՞ք տեսել կադրերը․ լրագրողը՝ Փաշինյանին

«Այն, ինչ տեղի ունեցել որդուս հետ, որակված է քրեական օրենսգրքի 191 հոդվածով՝ մարդուն առևանգելը, անձին իր կամքին հակառակը կամ նրա կամքը անտեսելով այլ վայր տեղափոխելը։ Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով»։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պրն Փաշինյան, խոսելով Ձեր որդու հետ կապված միջադեպի մասին, խոսեցիք նաև առևանգման հոդվածի մասին։ Ուզում ենք հասկանալ՝ Դուք տեսե՞լ եք այն կադրերը, որտեղ Ձեր որդին սեփական կամքով է նստում մեքենան։ Կադրում էլ հստակ լսվում է, թե ինչպեսը է կինը ասում, որ միայն երկուսով են զրուցելու, որևէ մեկը չի լինելու։ Հիմա այստեղ ինչ առևանգման մասին կարող է խոսք լինել»։

«Ոչ, չեմ տեսել կադրերը, ինձ պետք չի կադրերը նայել։ Ես արդեն ասացի, որ անգամ չեմ էլ պատրաստվում իրավական նրբությունների մեջ խորանալ։ Դե եթե մեխը դա է, ուրեմն թող իրավական գնահատականներ հնչեն։ Ես գիտեմ, որ իմ որդին օրենքով սահմանված իր բոլոր քրեադատավարական պարտականությունները կատարել է, քննիչների հարցերին պատասխանել է, առերեսման գնացել է։ Ես գործի մասին տեղյակ չեմ։ Միակ աղբյուրը, որից ես գիտեմ գործի մասին, իմ որդին է։Ինչ մանրամասներ ես գիտեմ, գիտեմ միայն իրենից։ Իսկ դրանց մասին գիտեմ մի պարզ պատճառով։ Այդ պատճառը այն է, որ ամեն օր ես որդուս հետ շփվում եմ»,- արձագանքեց Փաշինյանը։