Նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև մինչև 1998 թվականը տեղի ունեցած դեպքերի հարազատներին

Նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև մինչև 1998 թվականը տեղի ունեցած դեպքերի հարազատներին

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ։ Նիստի ընթացքում որոշում կայացվեց աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկը էապես ընդլայնելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև մինչև 1998 թվականը տեղի ունեցած դեպքերի հարազատներին: Հիշեցնեմ, որ մինչ այժմ փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա: Հիրավի` չափազանց կարևոր որոշում` հազարավոր ընտանիքների համար»: