ԲՀԿ-ն, ընդդիմադիր մյուս ուժերի հետ, կարող է կարեւոր դեր խաղալ իշխանություն ձեւավորելու հարցում

ԲՀԿ-ն, ընդդիմադիր մյուս ուժերի հետ, կարող է կարեւոր դեր խաղալ իշխանություն ձեւավորելու հարցում

«Հրապարակի» հարցազրույցը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ 

- Պարոն Հակոբյան, նախկինները, պարզվեց, ընտրությունների են գնում 2 ճակատով՝ Քոչարյանի բլոկ և «Հայրենիք»-ՀՀԿ դաշինք։ Սա նշանակու՞մ է ընդդիմադիր դաշտի ձայների փոշիացում, թե՞ հակառակը, կարող է բերել ակումուլյատիվ էֆեկտի։ 

- Մեր ամբողջ պատմության ընթացքում միշտ էդ դիսկուրսը, մանավանդ` ընդդիմադիր դաշտում, եղել է՝ հանդես գալ իշխանության դեմ միասնակա՞ն ճակատով, որովհետև հանրության մեջ և քաղաքական դաշտում էլ միշտ նախապատվությունը տրվում է 1 բևեռով՝ միասնական բևեռով հանդես գալուն, բայց դա սովորաբար շատ հազվադեպ է հաջողվում, եթե չասեմ՝ գրեթե տենց օրինակ էլ չկա։ Առավել ևս, երբ խորհրդարանական ընտրութունների մասին է խոսքը, որովհետև, ի տաբերություն նախագահական ընտրություններին, երբ հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ յուրաքանչյուրը սովորաբար իր ձայներն է ունենում, որով մտնում է ԱԺ, և այնտեղ արդեն սովորաբար կարողանում են կոալիցիաներ ձևավորել։ Իհարկե, հայկական անկախ պատմության ընթացքում շատ հազվադեպ է եղել, որ նույնիսկ ընդդիմադիր տարբեր շարասյուների մոտ էնքան ձայն է եղել, որ կարողանան իրար միանան խորհրդարանում և ձևավորեն կառավարություն։ Էս պարագայում, կարծում եմ, շատ կանխատեսելի էր, որ ընդդիմությունը տարբեր շարասյուներով է գնալու։ Էս առումով սա փաստ է, և կարծում եմ, որ ստրատեգիական առումով ընդդիմությունը մեկ նպատակ ունի՝ իշխանազրկել Նիկոլ Փաշինյանին և իր թիմին, բայց տակտիկական առումով, բնականաբար, տարբեր են նպատակները, և ամեն մեկը փորձելու է հնարավորինս շատ ձայներով մտնել խորհրդարան։ Ստեղ կա, իհարկե, մտավախություն, որ նաև իրարից են ձայներ տանելու, այսինքն՝ ուղղակի փոշիացում է լինելու, բայց կարծում եմ՝ այստեղ գործ ունենք այսպիսի մի երևույթի հետ, որ շատերը, ովքեր չեն «մարսում» որևէ քաղաքական ուժի՝ իր ղեկավարով, այսօր այլընտրանք ունեն։ Ընդդիմադիր ընտրազանգվածի մասին է խոսքը, և կարող են իրենց ձայները տալ մի ուրիշ դաշինքի կամ քաղաքական ուժի, որը միայնակ է մասնակցում։ Էս առումով, կարծում եմ, որ էսօրվա ընդդիմությունը, հանդես գալով տարբեր շարասյուներով, բավականին լուրջ շանսեր ունի՝ մտնելով խորհրդարան, մեկը` մի քիչ շատ, մեկը՝ մի քիչ քիչ, բայց կարծում եմ՝ բավականին մրցունակ դաշինքներ են ձևավորվել և նաև միայնակ հանդես եկող քաղաքական ուժեր կան, որոնք կարող են խորհրդարանում վճռորոշ դերակատարում ունենալ` ընդհուպ պայմանավորվելով և կոալիցիա ձևավորելով՝ մեծամասնություն կազմել և, բնականաբար, մեկ վարչապետի թեկնածու ունենալ։ Էս տեսակետից որևէ լուրջ պրոբլեմ չեմ տեսնում։ Բոլորը բավականին մրցունակ դաշինքներ են, որոնք կարող են լուրջ եղանակ փոխել, եթե չասեմ՝ լուրջ «ռասկլադի» դեպքում իրար հետ արդեն խորհրդարանում պայմանավորվելու պարագայում նախ կառավարություն ձևավորել։

- ԲՀԿ-ին տեսնու՞մ եք այս «սևերի» դաշտում։ 

- Այո։ ԲՀԿ-ն հայտարարել է, որ ընդհանրապես իշխանության է գնում` ասելով, որ ոչ նախկին եմ, ոչ ներկա ու գնում եմ իշխանության։ Ես կարծում եմ, որ լավ շանսեր ունի, քանի որ խորհրդարանում ընդդիմադիր մյուս ուժերի հետ համագործակցելով, կարող է կարևոր դերակատարում ունենալ հետագայում իշխանության ձևավորման գործընթացում, որի մասին ասացի։ Հա, ունի իր հստակ էլեկտորատը, և եթե իրեն հաջողվի այս նախընտրական կամպանիայի ընթացքում էնպիսի կամպանիա տանել, որ ներկայանա որպես ամենքին այլընտրանք՝ նախկիններ, ներկաներ և այլն, էդ դեպքում կարող է լուրջ դերակատարում ունենալ։ Իսկ մնացածը, թե ինչպես կստացվի, շատ դեպքերում կախված է նրանից, թե որ ուժերն ինչ տոկոսներվ կհայտնվեն ԱԺ-ում։