Բախի երաժշտությունը Ստրադիվարիուսի ջութակով` լեգենդար ջութակահար Լեոնիդաս Կավակոսը գալիս է Երևան

Բախի երաժշտությունը Ստրադիվարիուսի ջութակով` լեգենդար ջութակահար Լեոնիդաս Կավակոսը գալիս է Երևան

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախաձեռնությամբ շուրջ քսան տարուց ավել Հայաստան են ժամանում աշխարհի լավագույն երաժիշտները, որոնց համերգները վեր են ածվում մեծ տոնահանդեսի: Մայիսի 27-ին Հայաստանում առաջին անգամ հանես կգա աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսը: 
Նա մեր օրերի ականավոր, վիրտուոզ երաժիշներից է, որի բացառիկ վիրտուոզությանը բնորոշ է անգերազանցելի երաժշտականությունն:

Նա  առաջատար փառատոնների ցանկալի հյուրն է, ով համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ: Նրա համերգները տեղի են ունենում   հանրահայտ համերգասրահներում : Նա ձայնագրվում է  BIS, ECM և «Sony Classical» ընկերությունների համար։

Լեոնիդաս Կավակոսը  ծնվել է 1967 թ. Աթենքում, երաժիշտների ընտանիքում։ Սովորել է Հունաստանի ազգային կոնսերվատորիայում՝ Ստելիոս Կաֆանտարիսի մոտ, որին համարում է իր երեք ուսուցիչներից մեկը՝ Ջոզեֆ Գինգոլդի և Ֆերենց Ռադոսի հետ միասին։

21 տարեկանում, դառնալով միջազգային երեք հեղինակավոր՝ Հելսինկիի Սիբելիուսի, Ջենովայի Պագանինիի  և ԱՄՆ-ի Նաումբուրգի մրցույթների հաղթող, Կավակոսը  ձեռք բերեց  համաշխարհային համբավ, իսկ Սիբելիուսի Ջութակի կոնցերտի օրիգինալ տարբերակի ձայնագրության համար, որն առաջինն էր երաժշտության պատմության մեջ, արժանացավ  «Gramophone» մրցանակի:

2017 թ. Կավակոսին շնորհվեց դանիական «Leonie Sonning» երաժշտական մրցանակը, որը տրվել է այնպիսի ականավոր երաժիշտների, ինչպիսիսք են  Լեոնարդ Բերնստայնը, Բենջամին Բրիտտենը, Արթուր Ռուբինշտեյնը, Յեհուդի Մենուհինը, Դմիտրի Շոստակովիչը, Դիտրիխ Ֆիշեր-Դիեսկաուն, Մստիսլավ Ռոստրոպովիչը և  ուրիշներ։
2009 թ.  «Sony Classical» ստուդիայում Մենդելսոնի ջութակի կոնցերտի ձայնագրման համար, կոնցերտի լավագույն ձայնագրություն անվանակարգում, Կավակոսն  արժանացել է «ECHO Klassik» մրցանակին, իսկ 2012 թ., «Decca Classics» ստուդիայում Բեթհովենի ջութակի բոլոր սոնատների (Էնրիկո Փեյսի հետ) ձայնագրման համար` «Տարվա գործիքավորող» կոչմանը և ECHO Klassik մրցանակին: 2014 թ. «Gramophone» ամսագիրը Կավակոսին շնորհել է «Տարվա արտիստ» տիտղոսը։

Նա ղեկավարել է Սանտա Սեսիլիայի ազգային ակադեմիայի, Վիեննայի սիմֆոնիկ, Ստոկհոլմի թագավորական ֆիլհարմոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ և այլ նվագախմբեր, իսկ  2007 թ. ղեկավարում է Զալցբուրգի կամերային նվագախումբը (Կամերատա Զալցբուրգ):

Լեոնիդաս Կավակոսը եղել է 2015 թ. Չայկովսկու անվան XV միջազգային մրցույթի ջութակի մրցույթի ժյուրիի անդամ։
Նա ուսումնասիրում է  հին և ժամանակակից ջութակների ու աղեղների պատրաստման սկզբունքները,  ով ունի նաև ժամանակակից վարպետների ստեղծած ջութակների ու աղեղների բացառիկ հավաքածու։ Լեոնիդաս Կավակոսը նվագում է Ստրադիվարիուսի 1724 թ. պատրաստած ջութակով: