Աստերոիդը Երկիր մոլորակին կմոտենա ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրեին

Աստերոիդը Երկիր մոլորակին կմոտենա ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրեին

Սառնարանի մեծությամբ աստերոիդը Երկիր մոլորակին կմոտենա նոյեմբերի 2-ին՝ ԱՄՆ նախագահի ընտրության նախօրեին։ Այս մասին իր ինստագրամյան էջում գրել է ամերիկյան աստղաֆիզիկոս Նիլ Դեգրաս Թայսոնը։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։ Ամերիկացի աստղաֆիզիկոսի տվյալներով՝ տիեզերական հսկա քարը դեպի մեզ է գալիս ժամում ավելի քան 25 հազար մղոն արագությամբ։ Գիտնականի հաշվարկով՝ տիեզերական մարմինը կարող է հպվել Երկրին, բայց սա, նրա գնահատմամբ, վտանգավոր չէ։ «Այնպես որ, եթե աշխարհի վերջը լինի 2020-ին, դա հաստատ տիեզերքի մեղքով չի լինի », - ամփոփել է գիտնականը։

ՆԱՍԱ-ի տվյալներով՝ 2018VP1 աստերոիդը Երկրին ամենամոտ տարածության մեջ կգտնվի նոյեմբերի 2-ին՝ ժամը 18․33։ Նա կթռնի երկրից  384 հազար կիլոմետր հեռավորության վրա։

Հավանականությունը, որ աստերոիդ կներթափանցի Երկիր մոլորակի մթնոլորտ, կազմում է 1-ը 240-ից մամ 0․41 տոկոս։

Այս աստերոիդը չի բնորոշվել որպես «պոտենցիալ վտանգավոր»,  քանի որ նրա կորագծի համակարգչակին մոդելավորումը ցույց է տվել, որ աստերոիդն անպայման պետք է բախվի մեր մոլորակի հետ։ 

Պոտենցիալ վտանգ ներկայացնող համարվում են այն աստերոիդները կամ գիսաստղերը, որոնք մոտենալով Երկրին՝ բախման դեպքում ի զորու են մեծ վտանգ հասցնել։ «Մոտենալ» հասկացության տակ նկատի է առնվում Երկիր մոլորակին մոտենալու 19․5 լուսնային չափը։