«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցումը հետաձգվում է

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցումը հետաձգվում է

Այսօր՝  հուլիսի 1-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից պետք է իրականացվեին Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։
 
«Հրապարակը» , որն այժմ գտնվում է վերոնշյալ հասցեում, տեղեկացավ , որ տեխնիկական պատճառներից ելնելով պայթեցման աշխատանքները հետաձգվում են։ Այս մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել նաեւ ԱԻՆ-ը։