Կարեն Կարապետյանի բնակարանից գողություն չեն արել. գրասենյակը հերքում է

Կարեն Կարապետյանի բնակարանից գողություն չեն արել. գրասենյակը հերքում է

Աժ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի բնակարանից գողություն չի եղել։ Այս մասին Hraparak.am-ին հայտնեցին Կարեն Կարապետյանի գրասենյակից։ Նշվեց նաև, որ Կարեն Կարապետյանը Տաշիրում բնակարան չունի։

Հիշեցնենք, որ երեկ Ոստիկանությունից հաղորդում էին տարածել, որ Տաշիրում անհայտ անձինք նոյեմբերի 14-ին մտել են քաղաքի տներից մեկն ու երեք միավոր զենք տարել։ Կայքերից մեկը գրել էր, որ այն պատկանում է Կարեն Կարապետյանին։