Այսօր կարեւոր օր էր՝ խաղաղության հասնելու համար․ Հաքան Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն իր սոցկայքային էջում անդրադարձել է Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններին։ «Այսօր կարեւոր օր է ամբողջ աշխարհում խաղաղության հասնելու համար։ Կողմերը նոր հանդիպում ունենալու հարցում սկզբունքային համաձայնության են հասել։ Թուրքիան շարունակելու է բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի հնարավոր դարձնեի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տեւական խաղաղությունը»,- գրել է նախարար Ֆիդանը։
Կարծիքներ