Իսպանիայում մեկ օրում մահացել է 650 կորոնավիրուսով հիվանդ

Իսպանիայում մեկ օրում մահացել է 650 կորոնավիրուսով հիվանդ

Իսպանիայում մեկ օրում մահացել է 650 կորոնավիրուսով հիվանդ։ Այս մասին հայտնում է Իսպանիայի Առողջապահության նախարարությունը։ Նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը Իսպանիայում 4089 է, որը գերազանցում է Չինաստանի ցուցանիշը։ Երկրում գրանցված է վարակման 56188 դեպք։ Ապաքինվել է 7015 մարդ։