Անաստաս Միկոյան. Իլյիչից մինչեւ Իլյիչ. Չորս դարաշրջան - մեկ ճակատագիր

Անաստաս Միկոյան. Իլյիչից մինչեւ Իլյիչ. Չորս դարաշրջան - մեկ ճակատագիր

Ստաս Նամինի կենտրոնը լույս է ընծայել «Անաստաս Միկոյան. Իլյիչից մինչեւ Իլյիչ. Չորս դարաշրջան - մեկ ճակատագիր» գիրքը։ Գրքի հեղինակներն են քաղաքական գործչի թոռ Ստաս Նամինը եւ Անդրեյ Ռուբանովը։ Այս գիրքը խորհրդային քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի գեղարվեստական կենսագրությունն է։ Այն շարադրելիս օգտագործվել են բազմապիսի աղբյուրներ, փաստաթղթեր եւ ականատեսների վկայություններ, այդ թվում՝ Միկոյանի հարազատների: Շատ փաստաթղթեր ու վկայություններ առաջին անգամ են հրապարակվում ու մեկնաբանվում։

«Առանց գերագույն ճշմարտության տիրապետման հավակնության, հեղինակները փորձել են ստեղծել Անաստաս Միկոյանի մարդկային դիմանկարը, ինչպես նաեւ ԽՍՀՄ առաջնորդների՝ Լենինի, Ստալինի, Խրուշչովի եւ Բրեժնեւի անձնական կերպարները։ Գրքում անխուսափելիորեն հեղինակներն անդրադարձել են նաեւ շատ այլ քաղաքական գործիչների՝ Մաո Ցզեդունից մինչեւ Ֆիդել Կաստրո եւ Ջոն Ֆ. Քենեդի»,- ասվում է գրքի անոտացիայի մեջ:

Շնորհանդեսը տեղի կունենա Հայաստանի ազգային գրադարանում, նոյեմբերի 29-ին, ժամը 16։00-ին։ Միջոցառման ընթացքում կցուցադրվեն մինչ այժմ չհրապարակված տեսանյութեր Անաստաս Միկոյանի հետ հարցազրույցից։