Մեր աղբյուրների վկայությամբ` պարետ Տիգրան Ավինյանը հետ է կանչել իր նախկին օգնականին՝ Ժորիկին՝ Գեորգի Մուրադյանին, որը ժամանակին եղել է Հովիկ Աբրահամյանի օգնականը։ Ավինյանը խնդրել է օգնել պարետատանը: Որտեղի՞ց եք եկել՝ հարցրինք Մուրադյանին։ «Դուբայում էի աշխատում-ապրում»: Ավինյանն անձա՞մբ խնդրեց, անփոխարինելի եք, փաստորեն։ «Չէ, անփոխարինելի չեմ, զանգեցին պարոն Ավինյանի գրասենյակից, եկա»: Ի դեպ, Դուբայում ի՞նչ վիճակ էր։ «Ընտանիքս այնտեղ է, տնից դուրս չենք գալիս՝ շատ ժոստկի կարանտին է, մերի պես չէ։ Եթե մեկին տեսնեն փողոցում, չասեմ, թե ինչ կանեն։ Մեզ մոտ այդպես չէ»: Ինչո՞ւ վերադարձաք։ «Երկրիս օգնելու»: Եվ ինչո՞վ եք օգնում։ «Կազմակերպչական հատվածում, տարբեր պետություններից բերում-հասցնում ենք դեղորայք-բուժսարքավորումներ»: Պետության խողովակներով չե՞ն կարողանում դա անել։ «Կարողանում են… պարետատունն ինչ խնդիր դնում ա, ես կատարում եմ»: Ձեզ բավարարո՞ւմ է պարետատան աշխատանքը, տեղեկություններ ունեմ` ըմբոստացել եք` ինչ-ինչ հարցերի հետ կապված։ «Չէ, ես ասել եմ ընդամենը, որ պետք է համակարգված աշխատել»:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկե...
Հունիսի 7-ի գիշերը, ըստ ՔՊ-ական աղբյուրի, Փաշինյանը մի խումբ մերձավորների հետ արդյունքների հաշվարկին...
Սա դեռ սկիզբն է
Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...
«Հրապարակ»․ ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն...
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան սպասվելիք այսօրվա այցը մտահոգությու...
1 օր ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 1» ջրատարի վթարվ...
×
❮
❯