Թուրքիայի հանգստավայրում բռնկված հրդեհի պատճառով 14 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի հանգստավայրում բռնկված հրդեհի պատճառով 14 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետաքննության շրջանակներում եւս երկու մարդ է ձերբակալվել։

Ձերբակալվածների ընդհանուր թիվը կազմել է 14 մարդ, հաղորդում է TRT Haber-ը։

Հրդեհը հանգստավայրում տեղի է ունեցել հունվարի 21-ի գիշերը։  Միջադեպը խլել է 78 մարդու կյանք, ավելի քան 50-ը վիրավորվել են։  Հրդեհի պահին հյուրանոցում ընդհանուր առմամբ եղել է 238 հյուր։