Ծանր օրեր՝ Էրդողանի համար․ նախագահի պաշտոնի համար կմրցի 18 հոգու հետ

Թուրքիայում նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրելու դիմումներով Կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել 18 մարդ։
Այսօր՝ մարտի 21-ին, տեղական ժամանակով ժամը 20:00-ին հայտնի կդառնան նրանց անունները, ում դիմումներն ընդունվել են։ Ավելի վաղ նախագահական ընտրապայքարին մասնակցելու մասին հայտարարել են գործող նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը և ընդդիմության՝ վեցկուսակցություններից բաղկացած դաշինքի միասնական թեկնածուն՝ Քեմալը Քըլըչդարօղլուն։
Նշենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայանալու են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։
Կարծիքներ