Կիկաբիձեն գանգատվել է, որ ֆինանսական դժվարություններ ունի

Կիկաբիձեն գանգատվել է, որ ֆինանսական դժվարություններ ունի

Ազգությամբ վրացի, խորհրդային հայտնի արտիստ Վախթանգ Կիկաբիձեն գանգատվել է, որ ֆինանսական դժվարություններ ունի։ Դրամական խնդիրները առաջացել են կորոնահամավարակի բերած տնտեսական ճգնաժամի պատճառով։ Այս մասին նա ասել է «Собеседник»-ի հետ զրույցում։

Կիկաբիձեն, ըստ հրապարակման, չափազանց անկեղծ է եղել իր խոստովանության մեջ եւ ասել է, որ հիմա շատ ավելի քիչ է վաստակում, քանի որ չկա հնարավորություն համերգներ տալ, կամ մեկնել համերգային շրջագայությունների։

Նշենք, որ Կիկաբիձեն նախքան համավարակը բազմաթիվ քաղաքներ էր մեկնում նախկին ԽՍՀՄ տարածքում բացի Ռուսաստանից։ Նա Ռուսաստան գնալուց հրաժարվել է դեռ տարիներ առաջ՝ վրաց-աբխազական հակամարտությունում Մոսկվայի ունեցած դիրքորոշման պատճառով։