Մակրոնը մեկնաբանել է Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ սկսելու վերաբերյալ

Մակրոնը մեկնաբանել է Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ սկսելու վերաբերյալ

Ռուսաստանի նախագահի առաջարկը՝ մայիսի 15-ին Ստամբուլում Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ սկսելու վերաբերյալ, «անբավարար քայլ» է։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է AFP-ն։

«Անվերապահ հրադադարին չպետք է նախորդեն բանակցությունները», - նշել է նա։

Մակրոնի մեկնաբանությամբ՝ Պուտինը «փնտրում է ելք, բայց դեռ ուզում է ժամանակ շահել»։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի առաջնորդը Ռուսաստանի նախաձեռնությունն անվանել է խաղաղության հասնելու «առաջին քայլը»։

Ռուսաստանը առաջարկել է Ուկրաինային մայիսի 15-ին Ստամբուլում առանց նախապայմանների ուղիղ բանակցություններ անցկացնել։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության և սպասում է Կիևի և նրա արևմտյան գործընկերների արձագանքին։