Թրամփը լուրջ մեղադրանքներ է ուղղել Հարվարդի համալսարանի հասցեին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հարվարդի համալսարանը չարաշահում է հարկային արտոնությունները։
«Հարվարդը ամոթալի է, նրանց գործողությունները՝ ամոթալի։ Նրանք բացահայտ հակասեմական դիրքորոշում ունեն։ Հարկային արտոնությունների կարգավիճակը՝ դա արտոնություն է։ Սա իսկապես արտոնություն է։ Դա չարաշահում են ոչ միայն Հարվարդում, այլ նաև բազմաթիվ այլ հաստատություններում։ Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները», – ասել է Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում։
CNN-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի եկամուտների ծառայությունը նախատեսում է Հարվարդի համալսարանից հարկային արտոնությունները հանել։
Հարվարդի համալսարանի հայտարարության մեջ նշվում է, որ հարկային արտոնությունների չեղարկումն իրավական հիմք չունի։ Համալսարանում ընդգծել են, որ նման քայլը կլինի աննախադեպ, կկրճատի ուսանողների ֆինանսական աջակցությունը և կհանգեցնի որոշ կարևոր բժշկական հետազոտական ծրագրերի դադարեցմանը։
Կարծիքներ