Կորոնավիրուսից մահվան երրորդ դեպքը Ադրբեջանում/

Կորոնավիրուսից մահվան երրորդ դեպքը Ադրբեջանում/

 Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի կառավարության արտակարգ շտաբը, մարտի 12-ին Թուրքիայից վերադարձած 1961թ. ծնված քաղաքացին հոսպիտալացվել է քրոնիկ բրոնխիտ ախտորոշմամբ, իսկ հետագա հետազոտությամբ պարզվել է, որ նա կորոնավիրուսով է վարակված: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ քաղաքացին այսօր մահացել է: Եւս 9 հիվանդի վիճակ գնահատվում է չափազանց ծանր: Ըստ պաշտոնական տեղեկատվության, Ադրբեջանում կորոնավիրուսից բուժվում է 104 հոգի, իսկ թեսթ անցել է ավելի քան 20 000-ը: Վարակվածների եւ մեկուսացվածների թվաքանակը չի հրապարակվում: