Ես հրաժարվում եմ հավատալ այն ուժին, որը կմոտեցնի Նորին Սրբությանը դավաճանի հետ

Ես հրաժարվում եմ հավատալ այն ուժին, որը կմոտեցնի Նորին Սրբությանը դավաճանի հետ

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամյան էջում գրել է․

«Ես սովորություն չունեմ մեկնաբանել անձամբ ինձ վերաբերող որոշակի հրապարակումների: Բայց մի շատ պատկառելի ռուսական հրատարակություն որոշել է արձագանքել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինին ուղղված իմ քննադատությանը:

Ինձ համար դժվար է հասկանալ այս անսպասելի հետաքրքրության առաջացման պատճառները, որն ի հայտ են եկել ներքին շրջանակների քննարկումների մեջ: Արամ Առաջինը դժվար թե ինչ-որ մեկի պաշտպանության կարիքն ունենա: Բայց նրա անկայուն դիրքորոշումը պարզաբանում է պահանջում:

Եթե նայենք տողատակերում, ապա կարող ենք մեկ այլ բան տեսնել: Ինձ թվում է, որ այս հոդվածն ավելի շատ Հայկական հարցի և աշխարհի ու տարածաշրջանային տերությունների մարտերում վերջինիս  տեղի մասին է։ Հայկական հարցը հերթական անգամ խոչընդոտում է ուժային կենտրոնների բանակցություններին:

Շատերը կարող են ունենալ իրենց կարծիքն ու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության  վերաբերյալ։ Նրանք կարող են նույնիսկ փոխել իրենց կարծիքը՝ ելնելով տվյալ պահի  քաղաքական շահերից։ Սակայն նման մոտեցումը ինձ չի վերաբերում, որովհետև կան այնպիսի հարցեր, որոնք ինձ համար կարմիր գծեր են։ Այդ թեմաներն են `Հայոց ցեղասպանությունը և դրա ճանաչման գործընթացը, հատկապես Թուրքիայի կողմից: Այլ կերպ ասած ՝ Հայկական հարցը:

Անհնար է լուծել Հայկական հարցը առանց հայերի մասնակցության։  Հայկական հարցի լուծման ցանկացած փորձ առանց հայերի մասնակցության հանգեցրել է դրա սրացմանը՝ էլ ավելի շփոթեցնելով տարածաշրջանային ուժերի առանց այդ էլ բարդ կոնֆիգուրացիան։  Լինելով Մերձավոր Արևելքի խնդիրների մի մասը ՝ Հայկական հարցը միշտ եղել է Ռուսաստանի կայսրության, ԽՍՀՄ և ժամանակակից Ռուսաստանի շահերի տիրույթում: Ավելին, սիրիական հակամարտության մեջ Ռուսաստանի անմիջական ներգրավմամբ, Հայկական հարցը դադարել է սովորական խնդիր հանդիսանալ միջազգային հարաբերություններում: Ռուս բանախոսները, բարձրաձայնելով իրենց կարծիքը Հայկական հարցի վերաբերյալ, մեկնաբանելով այն որպես աշխարհաքաղաքական խնդիր և բացառելով հայ ժողովրդի ներգրավվածությունը այդ խնդրի քննարկմանն ու լուծմանը, վնասում են Ռուսաստանի արտաքին քաղաքական շահերը՝ թուլացնելով վերջինիս արտաքին քաղաքական լծակները:

Ակնհայտ է, որ արտաքին քաղաքական դաշտում թուլացած ս Նիկոլի ռեժիմին այլ բան չէր մնացել, քան 5000 տարվա պատմություն ունեցող էթնոսի էքզիստենցիալ հարցերի առևտուրը: Որպես քրիստոնյա ՝ ես հրաժարվում եմ հավատալ այն ուժին, որը կմոտեցնի Նորին Սրբությանը դավաճանի հետ: Եվ ես աղոթում եմ, որ 30 աշխարհաքաղաքական արծաթը չխաբի այն մարդուն, ով գիտի այն առաքյալի ճակատագիրը, ով Հրեաստանից էր»։