Ստորագրել են փոխադարձ տեխնիկական գործակցության համաձայնագիր

Ստորագրել են փոխադարձ տեխնիկական գործակցության համաձայնագիր

ՆԱՏՕ-ն եւ Ֆինլանդիան ստորագրել են փոխադարձ տեխնիկական գործակցության համաձայնագիր, որը ներառում է իր մեջ նաեւ դրույթ ընդունող երկրին աջակցություն ցուցաբերելու մասին։ Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի Պնախարարությունը։

Հելսինկիում կարծում են, որ համաձայնագիրը կնպաստի Ֆինլանդիայի պաշտպանունակության ամրապնդմանը, եւ թույլ կտա արդյունավետ կերպով ռազմական օգնություն ստանալ ՆԱՏՕ-ից։ Հիշեցնենք, որ Ֆինլանդիան հայտ է ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցության համար։

«Ընդունող կողմի աջակցություն» ասելով, տվյալ դեպքում պետք է հասկանալ պաշտպանության ոլորտում Ֆինլանդիայի եւ դաշինքի այլ երկրների զինուժների միջեւ որոշումների համաձայնեցում այն դեպքում, երբ հարցը անվտանգությանն է առնչվում։ Դրանք կարող են վերաբերվել նաեւ միջազգային զորավարժություններին, պաշտպանական համագործակցությանը, եթե ճգնաժամային իրավիճակ առաջանա։