Կորոնավիրուսի դեմ իմունիտետ է հայտնաբերվել COVID-19-ով չհիվանդացած մարդկանց մոտ

Կորոնավիրուսի դեմ իմունիտետ է հայտնաբերվել COVID-19-ով չհիվանդացած մարդկանց մոտ

Գերմանացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի դեմ բջջային իմունիտետ կարող է ձեւավորվել նույնիսկ նրանց մոտ, ովքեր չեն հիվանդացել կորոնավիրուսով։ Ինչպես հայտնում է Metro պարբերականը, հետազոտությունների ընթացքում առողջ մարդկանց արյան մեջ հայտնաբերվել են Т բջիջներ, որոնք արձագանքում են կորոնավիրուսային ինֆեկցիային։

Հետաքրքրական է այն, որ այդ մարդիկ երբեք չեն հիվանդացել կորոնավիրուսով։ 68 հետազոտվող կամավորներից 24-ի մոտ նման իմունիտետ հայտնաբերվել է, ինչը կազմում է 35 տոկոս։ Գիտնականները սա վատ արդյունք չեն համարում։