Սահմանվել է կորոնավիրուսի ինֆեկցիան կրողների վարակելու ժամանակահատվածը

Սահմանվել է կորոնավիրուսի ինֆեկցիան կրողների վարակելու ժամանակահատվածը

Կորոնավիրուս ունեցող հիվանդները հիվանդության ախտանիշների ի հայտ գալու 11-րդ օրը դադարում են վարակիչ լինելու։ Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն հղում անելով սինգապուրյան գիտական շրջանակներին։
Առողջացման գնացող հիվանդների անալիզները ցույց են տալիս կորոնավիրուսի առկայություն, բայց արդեն այդ ժամանակաշրջանում այն վտանգավոր չէ։ Գիտնականները բացատրել են, որ թեստերը ի վիճակի չեն սահմանել կորոնավիրուսի կենսունակությունը և այն փոխանցելու հնարավորությունը, քանի որ նրանք հայտնաբերում են գենոմի միայն մի մասը։

Հիշեցնենք, որ հիվանդը կորոնավիրուսի բուժում ստանալուց հետո կարող է դուրս գրվել միայն 2 բացասական թեստերի առկայության դեպքում։