«Բրյուսովում» կառավարման ճգնաժամը խորանում է

«Բրյուսովում» կառավարման ճգնաժամը խորանում է

Բրյուսովի անվան պետական համալսարանում կառավարման ճգնաժամը խորանում է։ Մի կողմից՝ ընտրված, բայց չհրամանագրված ռեկտոր` Կարինե Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը վաղուց լրացել է, մյուս կողմից՝ ռեկտորի պարտականությունները ժամանակավորապես իրականացնող ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի իրավասությունները խիստ սահմանափակ են։

Կառավարման ճգնաժամը խորացնում է նաեւ այն փաստը, որ դեկտեմբերի 30-ին ԿԳՄՍ նորանշանակ նախարարի կողմից լուծարվեց հոգաբարձուների խորհրդի նախկին կազմը, բայց դեռ չի ձեւավորվել նորը, չնայած նրան, որ դեռ հունվարի 11-ին ԲՊՀ գիտական խորհուրդը ընտրել է Հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի 5 անդամներին: Օրենքի համաձայն, մինչեւ հունվարի 30-ը լիազոր մարմինը պարտավոր է խորհուրդ ձեւավորել, բայց ակնհայտ է, որ նախարարությունն ուզում է շրջանցել նաեւ այս ժամկետը, քանի որ նախօրեին բուհից պահանջել է ստորաբաժանումների արձանագրությունները։

Բայց ամենահետաքրքրականն այն է, որ Ժաննա Անդրեասյանի ստորագրությամբ գրության մեջ բուհերի Հոգաբարձուների խորհրդում պրոֆեսորադասախոսական կազմը ներկայացված է ոչ թե 5, այլ՝ 8 անդամով։ Այս իրավիճակում, դժվար է որեւէ ակնկալիք ունենալ այն լիազոր մարմնից, որը մինչ օրս չգիտի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման համամասնությունը։