Հայաստանը ՌԴ-ի վերահսկողության տակ է․ Էրդողանի խոսնակ

Հայաստանը ՌԴ-ի վերահսկողության տակ է․ Էրդողանի խոսնակ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո տարածաշրջանում խաղաղություն և բարգավաճում կհաստատվի, հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, գրում է Hurriyet-ը։
Նրա խոսքով, դրանից կկարողանան օգտվել բոլորը, իսկ առավել շատ՝ Հայաստանը։
«Որովհետև Հայաստանը դեպի ծով ելք չունեցող փոքր երկիր է՝ 3 միլիոն բնակչությամբ։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ամենից շատ կնպաստի Հայաստանի զարգացմանը։
Հակառակ հայկական սփյուռքի կարծիքի, Հայաստանին ավելի շատ պետք են Թուրքիան և Ադրբեջանը, քան Ֆրանսիան և ԱՄՆ-ն։

Եթե բաց խոսենք, Հայաստանն այսօր գտնվում է Ռուսաստանի ռազմական հովանավորության և տնտեսական վերահսկողության ներքո»,-ընդգծել է Էրդողանի խոսնակը։ 

Քըլընը նշել է, որ Հայաստանի համար լավագույն լուծումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է։