Արթուր Վանեցյանի դեմ Կարեն Ղազարյանից ծեծելով ցուցմունք կորզելու գործով նշանակվել է ծառայողական քննություն

Արթուր Վանեցյանի դեմ Կարեն Ղազարյանից ծեծելով ցուցմունք կորզելու գործով նշանակվել է ծառայողական քննություն

Կարեն Ղազարյանին բռնությամբ ոստիկանություն տեղափոխելու և նրա նկատմամբ անհամաչափ ուժ գործադրելու վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն։

Հիշեցնենք՝ մենք գրել էինք, որ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքից՝ ծաղկի շուկայի մոտից, ոստիկանության աշխատակիցներն առանց բացատրության, բռնի ուժով վեցերորդ վարչություն են տարել շուկայի աշխատակիցներից մեկին՝ Կարեն Ղազարյանին, եւ ծեծելով փորձել ցուցմունք կորզել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածները հինգն են, որոնց նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել եւ նրանց վրա մարմնական վնասվածքներ կան։