Փաշինյանն ու Ալիևը ցանկություն ունեն նոր հանդիպում կազմակերպել
Թուրքական TRT-ն, որը լուսանկար է տեղադրել Անկարայում Փաշինյան-Ալիև կարճ հանդիպման մասին, գրում է, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ցանկություն ունեն նոր հանդիպում կազմակերպել արդեն հաջորդ շաբաթ:
Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ից 8-ը կմեկնի Ռուսաստան՝ Սոչի, որտեղ նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Նշվում է, որ Սոչիում նախատեսված է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Այս պահի դրությամբ տեղեկատվություն չկա՝ Ալիևը ևս կլինի Սոչիում այդ օրերին, թե ոչ:
Կարծիքներ