Ամերիկյան ինքնաթիռն ընկել է ջուրը. ի՞նչ է եղել օդաչուներին

ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռը կործանվել է Սան Դիեգո ծովածոցի վրա՝ Կալիֆորնիայի Նորթ-այլենդի ռազմակայանից մի փոքր հեռու։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով զինվորականներին։
Ռազմածովային ուժերը հայտնել են, որ Boeing EA-18G Growler-ը, որը նախատեսված է էլեկտրոնային պայքարի համար, ընկել է ջուրը։
Երկու օդաչուներին էլ հաջողվել է փրկել, ինչից հետո նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Առափնյա պահպանությունը հայտնել է, որ օդաչուներին փրկել է ձկնորսական նավը:
Վթարի վայր է ուղարկվել 60 հրշեջ և տարբեր տեխնիկա, այդ թվում՝ ուղղաթիռ, գրում է հեռուստաալիքը։
Կարծիքներ