BMW-ի վարորդների մոտ ամենաշատն են նկատվում հոգեկան խանգարումներ 

BMW-ի վարորդների մոտ ամենաշատն են նկատվում հոգեկան խանգարումներ 

Ռուսական За рулем պարբերականը գրում է, որ բրիտանացի գիտնականները հետազոտություն են արել և պարզել են, որ գերմանական ավտոմեքենաների վարորդների մոտ ամենաշատն են նկատվում հոգեկան շեղումներ։ 

Բրիտանացի գիտնականների իրականացրած նոր հետազոտության արդյունքները լուրջ հայտարարության առիթ են տվել՝ գերմանական BMW-ի վարորդները ավելի շատ են հակված հոգեկան խանգարումների, քան մյուս մեքենաների վարորդները։ Երկրորդ տեղում դարձյալ գերմանական մակնիշի,այս անգամ՝ Audi-ի վարորդներն են։ Մյուս հորիզոնականներում հայտնվել են իտալական Fiat-ը, և ճապոնական երկու մակնիշներ՝ Mazda-ն ու Honda-ն։

Հետազոտության ընթացքում բրիտանացի գիտնականները հարցում են անցկացրել 2 հազար բրիտանացի վարորդների շրջանում։ Ամեն մասնակից նշել է իր վարած մեքենայի մակնիշի անվանումը, պետհարամանիշի տեսակը և գույնը, ապա հանձնել է հոգեբանական թեստը։ Արդյունքները գնահատվել են 0-36 բալային սանդղակով։