ԿԸՀ-ն նշանակել է «Լուսավոր Հայաստանի» դիմումի քննության օրը

ԿԸՀ-ն նշանակել է «Լուսավոր Հայաստանի» դիմումի քննության օրը

Վաղը` հուլիսի 8-ին, ժամը 15:00-ին, ԿԸՀ նիստում քննարկվելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը:

Հիշեցնենք, որ խոսքը ԼՀԿ-ից «անկախացած» Արման Բաբաջանյանի մանդատի «վերադարձի» վերաբերյալ դիմումի մասին է։ 

ԿԸՀ-ում կուսակցության ներկայացուցիչ է նշանակված Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը: