Տարեցի մահվան պատճառ դարձած ՔՊ-ականի կինն ազատության մեջ է, գործով`մեղադրյալ
Մեկ ու կես ամիս առաջ մենք հրապարակում էինք արել, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլ Բաղդասարյանը կինը՝ գինեկոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ, որտեղ նույն օրը մահացել է:
Քննչական կոմիտեից «Հրապարակ»-ը հետաքրքրվեց` Հռիփսիմե Գրիգորյանն ի՞նչ կարգավիճակ ունի, մեզ պատասխանեցին.
«Այդ վարույթով մեկ անձի նկատմամբ դատախազի որոշմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օերնսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։ Նշանակված է համալիր դատաավտոտեխնիկական, տեսաձայնագրային և հետքաբանական համալիր փորձաքննություն»։
ՔԿ֊ից թեպետ անուններ չեն նշում, սակայն իրավապահ համակարգի մեր աղբյուրները փոխանցում են` մեղադրյալը Բաղդասարյանի կինն է։
Հարկ է հիշեցնել, որ նույն Նիկոլայ Բաղդասարյանը պատգամավոր եղած ժամանակ բողոք էր գրել մի քաղաքացու դեմ, ով մեծ արագության հեծանիվով սլացել էր իր կողքով՝ փաստը ներկայացնելով, որպես իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն։ Բաղդասարյանի բողոքի հիման վրա Էջմիածին քաղաքի բնակիչ Ա․ Ալեքսանյանը կալանավորվեց, իսկ Բաղդասարյանի կինը, որ վրաերթի է ենթարկել տարեց կնոջը՝ ազատության մեջ է։
Կարծիքներ