Մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը

Մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը

ՄԱԿ-ի պաշտոնական կայքի հաղորդման համաձայն, սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի առաջին նիստը։

Նոր նստաշրջանի բացմանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Իր ելույթում նա շնորհավորել է նիգերիացի Թիջանի Մուհամադ Բանդեին՝ Գլխավոր ասամբլեայի նոր նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գուտերեշը նաեւ ասել է, որ այս տարի օրակարգում տեղ են զբաղեցրել մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են՝ խաղաղությունը, անվտանգությունը, աղքատության վերացումը, որակյալ կրթությունը, կլիմայական փոփոխության դեմ պայքարի միջոցներն ու համընդհանուր առողջապահությանը վերաբերող խնդիրները:

Հիշեցնենք, որ այս տարի ԳՎ-ի աշխատանքին կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով սեպտեմբերի 21-ին մեկնում է ԱՄՆ։