Փաստաբան Լեւոն Գեւորգյանը ձերբակալվել է

Փաստաբան Լեւոն Գեւորգյանը ձերբակալվել է

Իրավապահները փաստաբան Լեւոն Գեւորգյանին ձերբակալել են ենթադրյալ կաշառք տալու կասկածանքով:

«Հրապարակին» Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ պարեկային ծառայողները ստուգելու նպատակով կանգնեցրել են փաստաբանի ավտոմեքենան, որի վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար ուղեւորը 40 հազար դրամ է առաջարկել պարեկային ծառայողներին:

ՀԳ․ Նշենք, որ ոստիկանությունից դեպքի առնչությամբ հայտնել են․

«Ուղեւորը կաշառք տալու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ բերվել է Ոստիկանության Դավթաշենի բաժանմունք եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմնին»: