Ժամանակավորապես դադարեցվում է Իրանում ՀՀ դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատանքը

Ժամանակավորապես դադարեցվում է Իրանում ՀՀ դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատանքը

Սկսած 2020 թ. փետրվարի 23-ից ժամանակավորապես դադարեցվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքը՝ քաղաքացիների հերթագրումը և ընդունելությունը: Այս մասին տեղեկացնում են դեսպանությունից։

«Դեսպանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար:

Հյուպատոսական բաժնի աշխատանքի վերսկսման վերաբերյալ ՀՀ դեսպանությունը լրացուցիչ կտեղեկացնի»,-հավելել են դեսպանությունից:

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ։