Որքան է արժեցել Վլադիմիր Զելենսկու այցը ԱՄՆ

Որքան է արժեցել Վլադիմիր Զելենսկու այցը ԱՄՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Միացյալ Նահանգներ ուկրաինական բյուջեի վրա նստել է մոտ 300 հազար դոլար։ Այս մասին հայտնում է «Украинская правда»-ն։ Նշենք, որ այցի ընթացքում Զելենսկին հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ամենաթանկը ավիափոխադրումն է եղել 3 միլիոն, 883 հազար 400 գրիվնի։ Մանհեթենում Park Hyatt հյուրանոցի վճարումը մեկօրյա կեցության համար պատվիրակության համար արժեցել է 56,7 հազար դոլար, իսկ ծախսի համար պատվիրակության անդամները ստացել են 6,4 հազար դոլար։ Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ արժեցել է մոտ 400 հազար դոլար։ Ի տարբերություն Զելենսկու, Փաշինյանը որեւէ լուրջ հանդիպում Միացյալ Նահանգների քաղաքական վերնախավի, առավել եւս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չի ունեցել, սակայն մեկնել է գերթանկարժեք չարթերային թռիչքով, որի մեկ ժամը սկսվում է 7400 եվրոյից։